«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Բարաթն ու՞ր է

Բարաթն ու՞ր է
04.06.2019 | 02:38

Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ նախագահ որակած ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը, որ մինչ օրս այդ կարծիքը չի փոխել, պատրաստվում է նրա առաջարկով ՍԴ անդամ դառնալու։ Իրավաբան թեկնածուն պետք է որ լավ իմանար` ոչ լեգիտիմ նախագահի առաջադրած թեկնածուն ևս ոչ լեգիտիմ է համարվում, սակայն սա արդեն այլ իրավական խնդիր է։


Իսկ ի՞նչն է պատճառը, որ Վահե Գրիգորյանը համառորեն հետ չի կանգնում իր կարծիքից։ Մեր տեղեկություններով, նրա կարծիքը ոչ միայն իրավական գնահատական է, այլև հստակ տեղեկության արդյունք։ Նախ հիշեցնենք, որ երբ Արմեն Սարգսյանը նախագահ դարձավ, ու նրա քաղաքացիության հարցը կրկին մեջտեղ բերվեց, վերջինս հայտարարեց, թե համապատասխան փաստաթուղթը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին, որը, այդուհանդերձ, հայտարարեց, թե ճիշտ կլինի այն հանրությանն էլ ներկայացնել, որպեսզի փորձագետները ևս կարծիք հայտնեն։ Արմեն Սարգսյանը չհետևեց այդ հորդորին, հավանաբար այն պատճառով, որ իրականում «բարաթը» այնքան էլ հիմնավոր չէր և իրավական սողանցքեր ուներ։ Իսկ այս մասին չէր կարող չիմանալ օրվա իշխանության սրտին մոտ իրավաբանը, որին վերապահված է բոլոր խնդրահարույց գործերի «կարումն» ու «կարկատումը»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ